DOOREKANև ոգեշնչող էջեր
Բիզնես

«Ամեն օրն առիթ է». Երևան Մոլի վիզուալ տրանսֆորմացիան

  • 2 Հուլիս 2026 | ◷ 16:35
  • 1 րոպե ընթերցում

Սեփական ոճի արտահայտումը, համարձակ look-երն ու փոփոխությունները հաճախ են հետաձգվում՝ «հարմար» օրվա կամ հատուկ իրադարձության սպասումով։ Այդ սպասումը միայն միատոնություն է հաղորդում առօրյային, երբ իրականում ինքնատիպ ու ինքնավստահ լինելու համար ոչ մի արտաքին պատճառ կամ օրացուցային առիթ պետք չէ։ Նորաձևության ստանդարտ կանոններն ու սեզոնային սահմանափակումները հաճախ ստիպում են մեզ շրջանակների մեջ մնալ, մինչդեռ իրական ոճը հենց այդ շրջանակներից դուրս գալու ազատությունն է։

Այս ամբողջ փոփոխության հիմքում ընկած է «Ամեն օրն առիթ է» արշավի գաղափարը։ Նորաձևությունն ու անհատականությունը չպետք է սահմանափակվեն կաղապարներով։ Գեղեցիկ լինելու, փայլելու ու վայելելու գլխավոր առիթը հենց այսօրն է։ Երևան Մոլի նոր, ավելի համարձակ ու արտահայտիչ տեսքը հենց այս մոտեցման արդյունքն է։ Ռեբրենդինգը բերել է նոր լոգո ու նոր սիմվոլ, որոնք արտացոլում են թարմ, բայց նույնքան հարազատ ինքնությունը։ Սա ոչ թե պարզապես վիզուալ տարրերի փոփոխություն է, այլ կոնցեպտուալ անցում մի լեզվի, որը հասկանալի է բոլոր նրանց, ովքեր գնահատում են թեթևությունն ու ինքնատիպությունը։ Տեսողական նոր լեզուն հեռացնում է ընդունված ստանդարտներից և սահմանում սեփական ռիթմը։

Նյութեր չկան
Doorekan
Վերջին նյութեր
Շապիկ Դեմք Անահիտ Քանքանյան Առողջություն Արթուր Հակոբյան Բիզնես Գիտություն Գրականություն Ժամանց Ինֆոպատկեր Կինո Հարցազրույց Հեղինակներ Մշակույթ Նորաձևություն Պատմական Սպորտ Տեխնոլոգիաներ