Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ից հունիսի 10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը հավաքի ընթացքում կնախապատրաստվի ՖԻՖԱ-ի Կանանց աշխարհի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին։ Հունիսի 5-ին Հայաստանի հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կընդունի Ղազախստանի ընտրանուն։
Երեք օր անց մեր թիմը Վրաստանում կմրցի Բելառուսի հավաքականի հետ։
Ուսումնամարզական հավաքին մասնակցելու համար Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին։
Դարպասապահներ
Շողիկ Սարդարյան, «Ուրարտու-աղջիկներ»
Ալինա Պողոսյան, «Ակրոն» Կոնոպլյովի ակադեմիա, Ռուսաստան
Լիլիթ Բաբայան, «Փյունիկ-աղջիկներ»
Պաշտպաններ
Սավաննա Լի Թեյլոր, ԱՄՆ
Սվետլանա Ղարագյոզյան, «Ռոստով-աղջիկներ», Ռուսաստան
Լիանա Ղազարյան, «Ռոստով-աղջիկներ», Ռուսաստան
Սոֆիա Գրեյս Հարությունյան, «Ռոլինս», ԱՄՆ
Լուսինե Կոստանյան, «Ուրարտու-աղջիկներ»
Սուսաննա Բադալյան, «Փյունիկ-աղջիկներ»
Թահլիա Ոսկանյան, «Նորթ Վեսթ Սիդնեյ Սփիրիթ», Ավստրալիա
Անի Կարապետյան, «Փյունիկ-աղջիկներ»
Դինարա Շիխշաբեկովա
Կիսապաշտպաններ
Կլաուդիա Չոլակիան, «Աքթոնիանս», Անգլիա
Աննա Դալլաքյան, «Ռիզայն-աղջիկներ», Ռուսաստան
Օքսաննա Պիզլովա, «Ռոստով-աղջիկներ», Ռուսաստան
Լարա Կազանջյան, «Դոննա Ռոմա-աղջիկներ», Իտալիա
Քրիստինե Ալեքսանյան, «Մետալիստ 1925», Ուկրաինա
Վերոնիկա Ասատրյան, «Փյունիկ-աղջիկներ»
Միլենա Սայադյան, «Ուրարտու-աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան, «Ուրարտու-աղջիկներ»
Իզաբելլա Մանե Ներսեսյան, KKP Վարշավա, Լեհաստան
Լիսա Կազանջյան, «Սթոունհիլ քոլեջ», ԱՄՆ
Սամիրա Շիխշաբեկովա
Հարձակվողներ
Անի Սաֆարյան, Կոլումբիայի համալսարանի մարզական թիմ
Մարալ Արթին
Տաթև Խաչատրյան, «Փյունիկ-աղջիկներ»
