DOOREKANև ոգեշնչող էջեր
Նորաձևություն

Chanel-ը կրկնակի ցուցադրություն կկազմակերպի Սիդնեյում

  • 3 Հունիս 2026 | ◷ 23:55
  • 1 րոպե ընթերցում

Այս տարվա նոյեմբերի 5-ին Chanel-ը Սիդնեյում կրկին կներկայացնի իր 2027 թվականի կրուիզային հավաքածուն, ինչը կդառնա ֆրանսիական նորաձևության տան առաջին պոդիումային ցուցադրությունը Ավստրալիայում։ Սիդնեյյան շոուն լինելու է ստեղծագործական տնօրեն Մատյե Բլազիի՝ Chanel-ի համար արված դեբյուտային կրուիզային ցուցադրության կրկնօրինակը, որն առաջին անգամ ներկայացվել էր ապրիլի վերջին Բիարիցում՝ ծովափնյա այն քաղաքում, որտեղ ապրանքանիշի հիմնադիր Գաբրիել Շանելը 1915 թվականին բացել էր իր նորաձևության տունը։

Հավաքածուն ոգեշնչված է ծովափնյա կյանքի անկաշկանդ շքեղությամբ, ինչն էլ Սիդնեյը դարձնում է հիանալի հարթակ ավստրալիական դեբյուտի համար։ Փարիզյան նորաձևության տան մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիդնեյի ընտրությունը լիովին համահունչ է հավաքածուի ոգուն, որն ուղղված է շարժմանն ու նոր հորիզոնների բացահայտմանը, թեև միջոցառման հստակ վայրը դեռևս չի բացահայտվում։ Սիդնեյի ցուցադրությունը Chanel-ի որդեգրած և արդեն արդարացված «ռեպլիկների» (կրկնօրինակների) ռազմավարության հերթական փուլն է։ Այս մոտեցմամբ կրուիզային հավաքածուները վերարտադրվում են աշխարհի տարբեր առանցքային շուկաներում՝ տեղի հաճախորդների, հյուրերի և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Նախկինում նմանատիպ կրկնակի ցուցադրություններ են անցկացվել Սինգապուրում, Դուբայում, Մայամիում և չինական Շենժենում։

Ավստրալիական շոուից հետո՝ դեկտեմբերի 2-ին, Chanel-ը պատրաստվում է Հռոմում ներկայացնել իր հաջորդ՝ Métiers d’Art 2027 հավաքածուն։

Նյութեր չկան
Doorekan
Վերջին նյութեր
Շապիկ Դեմք Առողջություն Բիզնես Գիտություն Գրականություն Ժամանց Ինֆոպատկեր Կինո Հարցազրույց Մշակույթ Նորաձևություն Պատմական Սեքս Սպորտ Տեխնոլոգիաներ