DOOREKANև ոգեշնչող էջեր
Տեխնոլոգիաներ

Meta-ն կարող է դառնալ աշխարհի ամենամեծ գովազդային հարթակը

  • 12 Հունիս 2026 | ◷ 18:10
  • 1 րոպե ընթերցում

Meta-ն առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող է դառնալ աշխարհի ամենամեծ գովազդային հարթակը՝ առաջ անցնելով Google-ից։ Այս մասին գրում է Wolfgang Digital-ի գործադիր տնօրեն Բրենդան Ալմակը՝ վերլուծելով տեխնոլոգիական հսկաների 2026 թվականի առաջին եռամսյակի ֆինանսական արդյունքները։
Ըստ հոդվածի՝ Alphabet-ը՝ Google-ի մայր ընկերությունը, ընդհանուր եկամուտներով դեռ ավելի մեծ ընկերություն է, սակայն նրա եկամուտները ձևավորվում են ոչ միայն գովազդից, այլև ամպային և այլ ծառայություններից։ Գովազդային բիզնեսի իրական պատկերը դիտարկելու դեպքում Meta-ի և Google-ի միջև տարբերությունն արդեն զգալիորեն փոքր է։

2026 թվականի առաջին եռամսյակում Google-ի գովազդային եկամուտը կազմել է 77 միլիարդ դոլար։ Սակայն, հաշվի առնելով թրաֆիկի ձեռքբերման ծախսերը, այդ թիվը նվազում է մինչև մոտ 62 միլիարդ դոլար։ Նույն ժամանակահատվածում Meta-ի եկամուտը կազմել է 56 միլիարդ դոլար։ Հեղինակի գնահատմամբ՝ եթե Meta-ն պահպանի աճի ներկայիս տեմպը, ապա արդեն 2027 թվականի առաջին եռամսյակում կարող է գերազանցել
Google-ին գովազդային եկամուտներով։ Meta-ի արագ աճի հիմնական պատճառներից մեկը արհեստական բանականությունն է։ Ընկերության AI համակարգերը կարողանում են ավելի ճշգրիտ հասկանալ օգտատերերի վարքը և գովազդը ցուցադրել այն փուլում, երբ մարդը դեռ չի էլ սկսել որոնել ապրանքը կամ ծառայությունը։ Այսինքն՝ Meta-ն կարողանում է ազդել գնման որոշման վրա ավելի վաղ, քան Google-ը։ Մյուս կարևոր գործոնը կարճ տեսանյութերի տարածումն է։ Reels-ը դարձել է Instagram-ում անցկացվող ժամանակի հիմնական ձևաչափերից մեկը, իսկ օգտատերերի վարքագծային տվյալները Meta-ի գովազդային ալգորիթմները դարձնում են ավելի արդյունավետ։

Հոդվածում առանձնացվում է նաև Meta-ի Conversion API-ն, որը օգնում է գովազդատուներին ավելի լավ հասկանալ՝ որ գովազդներն են իրականում բերում վաճառքի։ Սա հատկապես կարևոր է cookie-ների սահմանափակումների և Apple-ի գաղտնիության քաղաքականության փոփոխություններից հետո։ Չնայած Google-ը շարունակում է մնալ թվային գովազդի ամենաուժեղ խաղացողներից մեկը, հոդվածի հիմնական միտքն այն է, որ շուկայի կենտրոնը աստիճանաբար փոխվում է։ Meta-ն արագորեն ուժեղացնում է իր դիրքերը՝ դառնալով հարթակ, որտեղ բրենդները կարող են ազդել հաճախորդի որոշման վրա դեռ որոնումից առաջ։

Նյութեր չկան
Վերջին նյութեր
Շապիկ Դեմք Առողջություն Բիզնես Գիտություն Գրականություն Ժամանց Ինֆոպատկեր Կինո Հարցազրույց Մշակույթ Նորաձևություն Պատմական Սեքս Սպորտ Տեխնոլոգիաներ