DOOREKANև ոգեշնչող էջեր
Հարցազրույց

Իլոն Մասկ. «2036 թվականին փողն այլևս նշանակություն չի ունենա»

  • 31 Հուլիս 2026 | ◷ 22:42
  • 1 րոպե ընթերցում

The Economist պարբերականին տված հարցազրույցում տեխնոլոգիական հսկա Իլոն Մասկը կիսվել է առաջիկա տասնամյակի վերաբերյալ իր կանխատեսումներով։ DOOREKAN-ը ներկայացնում է հարցազրույցի առանցքային ու ամենաուշագրավ հատվածները։

1. Արհեստական բանականության թռիչքն ու «Առատության դարաշրջանը» Մասկի կանխատեսմամբ՝ ընդամենը 5 տարուց Արհեստական Բանականությունը (ԱԲ) կգերազանցի մարդկային ողջ բանականության հանրագումարը: Իսկ 10 տարի անց՝ 2036 թվականին, գրեթե չի լինի որևէ թվային կամ մտավոր աշխատանք, որն ԱԲ-ն չկարողանա իրականացնել մարդուց ավելի արագ ու արդյունավետ: «Մենք շարժվում ենք դեպի անհավանական առատության դարաշրջան, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա ունենալ այն ամենը, ինչ մտապահի»,- նշում է նա:

2. Աշխատանքը կդառնա «ոչ պարտադիր», իսկ փողը՝ անօգուտ Երբ թվային ԱԲ-ին միանան հումանոիդ ռոբոտները, տնտեսությունը կստանա անսահման ծավալներ: Ռոբոտները կապահովեն ապրանքների ու ծառայությունների այնպիսի ծավալ, որը մարդկությունը ֆիզիկապես չի սպառի: Այս պարագայում, ըստ Մասկի, փողի հասկացությունը կկորցնի իր իմաստը, իսկ աշխատանքը կդառնա կամավոր հոբի՝ ինչպես սեփական այգում բանջարեղեն աճեցնելը:

3. Մարդկության կործանման ռիսկն ու իրականությունը Հարցին, թե արդյոք դեռ տեսնում է ԱԲ-ի կողմից մարդկության ոչնչացման վտանգ, Մասկը պատասխանել է, որ ռիսկը գնահատում է 10-ից 20 տոկոս: Նրա ձևակերպմամբ՝ եթե ԱԲ-ի ու մարդու բանականության տարբերությունը դառնա ավելի մեծ, քան մարդունն ու շիմպանզեինը, դժվար է պատկերացնել, որ «շիմպանզեն» կշարունակի մնալ ղեկավարի դերում: Այնուամենայնիվ, նա ընդգծում է, որ այս տեխնոլոգիական ճնշումն ու առաջընթացը կանգնեցնելն այլևս անհնար է:

4. Էներգետիկ ճգնաժամն ու տիեզերական դատա-կենտրոնները ԱԲ-ի զարգացման գլխավոր արգելակն այժմ ոչ թե չիպերն են, այլ էլեկտրաէներգիան ու հովացման համակարգերը: Մասկի խոսքով՝ Չինաստանն այս պահին արտադրում է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան ԱՄՆ-ն, Եվրոպան և Հնդկաստանը միասին վերցրած: Երկրագնդի վրա էներգիայի սահմանափակության խնդիրը լուծելու համար նախատեսվում է ԱԲ տվյալների կենտրոնները ապագայում տեղափոխել տիեզերք:

5. Տեխնոլոգիական հսկաների վերահսկողությունը Անվտանգության ռիսկերը մեղմելու համար Մասկն առաջարկում է, որ ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունները թողարկումից առաջ միմյանց տրամադրեն նոր մոդելները 1-2 շաբաթով՝ փորձարկման և հնարավոր վտանգները վերհանելու համար: Եթե որևէ մոդել սպառնալիք ներկայացնի, ապա արդեն պետությունը պետք է միջամտի և կանխի դրա տարածումը: «Չկա որևէ պատմական անալոգիա կամ մետաֆոր, որը կարող է նկարագրել այն փոփոխությունների մասշտաբը, որին մենք ականատես ենք լինելու»,- եզրափակել է Իլոն Մասկը:

Նյութեր չկան
Doorekan
Վերջին նյութեր
Շապիկ Դեմք Անահիտ Քանքանյան Առողջություն Արթուր Հակոբյան Բիզնես Գիտություն Գրականություն Ժամանց Ինֆոպատկեր Կինո Հարցազրույց Հեղինակներ Մշակույթ Նորաձևություն Պատմական Սպորտ Տեխնոլոգիաներ