Մխիթարյանը հավակնում է «Ինտերի» մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աչքի ընկնել կայուն և վստահ խաղով Իտալիայի նորընծա չեմպիոնի ու գավաթակրի կազմում: Միլանյան ակումբի պաշտոնական հարթակներում հրապարակվել է մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը:
Անցած ամսվա ընթացքում ցուցադրած ելույթների հիման վրա 37-ամյա հայ կիսապաշտպանը մրցանակի համար կպայքարի թիմի առաջատար ֆուտբոլիստների հետ: Հավակնորդների թվում են նաև արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիացի Մարկուս Թուրամը և խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը: Մխիթարյանի արդյունավետ ու բարձրակարգ խաղը չի վրիպել նաև ակումբի ղեկավարության ուշադրությունից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ներաձուրիները» գոհ են հայ ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակից և դիտարկում են նրա հետ գործող պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը:
