Նկարագրություն
«ԴՈՒՐԵԿԱՆ» ամսագրի առաջին համարը կոտրում է ստանդարտ գլամուրի կանոնները։ Շապիկին Զառա Ղազարյանն է, ով ներկայանում է իր իրական, անսպասելի ու անֆիլտր կերպարով։ Սա պարզապես հարցազրույցների շարք չէ, այլ յուրօրինակ բովանդակություն, որտեղ կողք կողքի են շոու-բիզնեսի ամենաքննարկվող դեմքերը՝ Էմմին ու Աստղիկ Սաֆարյանը, Մայր Թերեզայի պատմության մութ ու չբացահայտված կողմերը և Շուշան Ավագիմյանի նման ուժեղ կանանց անդրադարձները։ Ամսագրի էջերում վիզուալ բարձրակարգ էսթետիկան միախառնվում է սուր, քննարկվող ու ռիսկային թեմաների հետ։ Տարբերվող, համարձակ ու կախվածություն առաջացնող կարդալու նյութ՝ նրանց համար, ովքեր փնտրում են իրական բովանդակություն։
